44-օրյա պատերազմի երրորդ օրվա առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի ուղղությամբ, Վարդենիսում անգամ քաղաքացիական ավտոբուս էին այրել։ Այդ օրը հայտարարվեց նաև գործի են դրվել Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչ, որն ապպահովել է Վարդենիսի շրջանում թուրքական «Բայրաքթար»-ների աշխատանքը։ ՊՆ-ն էլ հերթ չտալով՝ հրապարակում էր տեսանյութեր հակառակորդի զինտեխնիկայի և զինուժի խոցումից։ Հանրությունը արդեն երրորդ օրը կասկած անգամ չուներ, որ հայկական կողմը սանձում է հակառկորդին, և ոսոխը խուճապահար նահանջում է։ Հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու թեզը շարունակում էին իշխանական ներկայացուցիչները և նրանց ենթակաները։
Թե ինչ էր կատարվում իրականում ու ինչ քարոզչություն էր տանում հայկական պաշտոնական կողմը, այդ մասին՝ տեսանյութում։
Պատերազմի երկրորդ օրվա իրադարձությունները՝ այստեղ։
Պլանավորված պարտության մասին ֆիլմաշարը՝ ըստ օրերի՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը