«Ուղեղլվա» նոր շարքի ներքո, Yerevan.Today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի՝ «հեցափոխությունից» հետո ունեցած ելույթներից հատվածներ, որնք պարունակում են խոստումներ հանրությանը, ոգևորիչ խոսքեր, որոնց, իրականում, խաբվել է քաղաքացին։
Ներկայացվող տեսանյութը 2018թ․ մայիսի 8-ի մասին է, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվել վարչապետ՝ խորհրդարանի կողմից։
Նա նախ ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում, այնուհետև ուղիղ եթեր մտավ նախագահական նստավայրից ու խոստացավ․ «Այսօրվանից մաքսազերծումներ կիրականացվեն հնարավորինս մաքսիմալ կարճ, ռեկորդային ժամանակներում։ Այսինքն, որպեսզի վաղը առավոտից մաքսատներ մտնող քաղաքացիները տեսնեն, որ մաքսազերծումը իրականացվում է զարմանալի արագություններով, ուղղակի զարմանալի արագություններով»։
Այնուհետև ցուցադրեց աշխատասենյակը, հանգստի սենյակները, սանհանգույցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Շարքը ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը