Գնաճը զսպելու ուղղությամբ ԿԲ աշխատանքը Մարտին Գալստյանը դրական է գնահատում։ Այդ մասին նա հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսում։ «Եթե մենք անցյալ տարվա ընթացքում գործողություններ չիրականացնեինք, և այդ գործողությունները միտված չլինեին ապագային, այսինքն՝ ավելի շուտ չսկսեինք, քան մնացած բոլոր երկրները, մեր գնաճը ոչ թե սննդամթերքի համար կլիներ 11 տոկոս, այլ ընդհանուր գնաճը կլիներ 15 տոկոս, ինչը ենթադրում է, որ սննդամթերքի գնաճը կլիներ 20 տոկոսից ավելի»,- ասաց նա։
Նա նշեց, որ 2021թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 7.7 %. 12-ամսյա բնականոն գնաճը նվազել է ԿԲ կանխատեսումներին համահունչ և կազմել 7.3%:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը