27 01 2022

Կառավարությունը հաշվարկներ չունի, թե Հայաստան-Ադրբեջան երկաթուղին ինչպես կազդի ՀՀ տնտեսության վրա



Չնայած արդեն Մեղրիի հատվածում երկաթգծի կառուցման համար աշխատանքային խումբ է ձևավորվել, դեռևս թվերի տեսքով նախնական հաշվարկներ չկան, թե այն ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։

Այս մասով, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց․ «Դեռ այնպիսի թվեր չկան, որ մենք կարողանանք վստահորեն ասել։ Դրանք իրականում շատ բարդ հաշվարկներ են, միլիոնավոր դոլարների արժողությամբ հետազոտություններ են, որոնք նախատեսում ենք անել, երբ դրանց ժամանակը գա։ Երբ գա նախնական տեխնիկա-տնտեսական վերլուծություն ժամանակը, մենք անպայման կկիսվենք դրա արդյունքներով, հետո հիմնական վերլուծության արդյունքներիով էլի կկիսվենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ