Մյունխենի անվտանգության համաժողովը տագնապալի էր, հստակ է՝ առանց կոշտ անվտանգության՝ չկա խաղաղություն և կայունություն։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնը:
Հարցազրույցում եվրախորհրդարանականն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը նախաձեռնելուն, Արևմուտքի կեցվածքին, հաջորդ շաբաթ ԵԽ լիագումար նիստի օրակարգում՝ Հայաստանի հետ կապերը սերտացնելուն, վիզայի ռեժիմի ազատականացմանը միտված նոր բանաձևի հավանականությանը և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հավանականությանը։
«Բորելի խոսքերը շատ մակերեսային են, չեմ կարծում, որ դրան կհետևեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, քաղաքական մեկուսացում կլինի, կդադարեցնենք Ադրբեջանի գազը գնել կամ այդ ուղղությամբ պատժամիջոցներ կիրառել: Մինչև այժմ որևէ մեկի կողմից նման բան չի արվել, միգուցե փոխե՞ն ուղին, չգիտեմ…»,- նշել է նա՝ անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի «ԵՄ-ն կարմիր գծեր ունի և դրանք Հայաստանի ինքնիշխան տարածքն են և նրա սահմանները, եթե Ադրբեջանը չհարգի, դա կբերի ծանր հետևանքների» հայտարարությանը:
«Հաջորդ շաբաթ նախատեսվող Եվրախորհրդարանի լիագումար նիստին առաջ ենք քաշելու բանաձև, ըստ որի մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ կապերը, վիզաների ազատականացման ծրագիրը: Մենք իսկապես կցանկանայինք Հայաստանին ինչ-որ պահի տեսնել Եվրամիության մաս։ Այսպիսով, եթե գոնե առաջ գնանք մուտքի արտոնագրերի կամ ազատականացման գործողությունների ծրագրով, սա շոշափելի բան կլինի մարդկանց համար, ինչպես նաև առևտրի և մեր շուկաների ազատականացման առումով:
Հարցական է մնում միայն այն, թե Ալիևի հնարավոր հերթական հարձակման դեպքում իրական պատժամիջոցներ կկիրառվե՞ն, թե ոչ: Այդ հարցում ես դեռ կասկածներն ունեմ»,- հավելել է պատգամավորը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը