22 01 2022

Բանջարեղենը նախորդ տարվա համեմատ թանկացել է 40, շաքարավազը՝ 19.8, ձավարեղենինը՝ 23.7 տոկոսով

Բանջարեղենը նախորդ տարվա համեմատ թանկացել է 40, շաքարավազը՝ 19.8, ձավարեղենինը՝ 23.7 տոկոսով

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 7.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.6%:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.9%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 3.5% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9% և 16.4%
գնաճերը:

Այս մասին Yerevan.Today -ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 40.0%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ:

Մրգի ապրանքախմբում1 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ` 4.9% գնաճ

2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 11.35%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.9 տոկոսային կետով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 19.8%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 2.2% գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 10.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ: Հացի, մակարոնեղենի, ալյուրի, բրնձի և ձավարեղենի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են՝ համապատասխանաբար 9.1%, 9.5%, 9.7%, 13.4% և 23.7%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6%, 2.7%, 1.5%, 1.3% և 2.9%-ով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 11.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կաթնաշոռի՝ 6.9% և պանրի 13.4%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ`1.1% և 2.8% գնաճ: Ձվի գինը 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել է 12.7%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ`1.0%-ով:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 7.5%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Թռչնամսի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են 5.1%-ով, իսկ նոյեմբերի համեմատ՝ 1.2%-ով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 14.7%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ 0.5% գնաճ: Մարգարինի և այլ բուսական յուղերի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են 21.0% և 11.8%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.2% և 2.2%-ով:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գրանցվել է 31.4% գնաճ, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.4%, սուրճի, թեյի, կակաոյի 0.5% գնաճ, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ոչ պարենային ապրանքների գներ:

 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.0%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ:

 2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մաքրող, լվացող միջոցների՝ 0.1%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կահույքի և կահավորանքի, վառելանյութերի և քսանյութերի ՝ 0.4%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.5%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.7%, ոսկերչական զարդերի՝ 1.3%, հագուստի 2.3% գնաճ: Միաժամանակ, խոշոր կենցաղային սարքերի գները նվազել են 0.2%-ով, գորգերինը և հատակի ծածկերինը, դեղագործական ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ գրասենյակային պարագաների ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

 2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.8% և 1.1%-ով։

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 43.3% և 50.4%, իսկ հունվար-դեկտեմբերին 2020թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 31.9% և 24.5% գնաճ:

Ծառայությունների սակագներ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.9%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ` 0.4% գնաճ:

 2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հյուրանոցային ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման, վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայություններինը՝ 0.2%-ով, տրանսպորտային ծառայություններինը՝ 0.5%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 2.0% թանկացմամբ), սպասարկման ծառայություններինը՝ 0.7%-ով, հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 2.6%-ով, իսկ կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կրթության, կապի, իրավաբանական, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփո

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ