Ի՞նչ է տալու Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում հարց ուղղվեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։
«Երբ բանակցությունները կլինեն այն փուլում, որ կխոսվի սահմանների բացման մասին, անպայման այդ վերլուծությունները կկտարվեն, համապատասխան մարմինները գուցե ունենան այդ վերլուծությունները, թե ինչ է տալու սահմանի բացումը: Կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել. Բնականաբար սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան փակ լինելը: Դա անվիճելի է: Այն տնտեսական ակտիվությունը, այն ապրանքների շրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»,-ասաց ՊԵԿ նախագահը։
Լրագրողի դիտարկամանը որ թուրքական ապրանքները կխշռեն հայկական շուկան, հատկապես գյուղատնտեսությունը կտուժի, Բադասյանն ասաց. «Եթե դա դիտում ենք որպես ռիսկ, ի՞նչ ենք առաջարկում, փակված մնա՞նք, փակ սահմաններով ապրե՞նք: Երբեք չփորձենք սահմանների բացման մասին խոսե՞նք: Բնականաբար, խոշոր տնտեսություն ունեցող երկրների ներկայացվածությունը ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում, ի՞նչ է, վախերո՞վ ապրենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը