05 01 2022

ՀՀ-ում սաստիկ գնաճն ու Ղազախստանում տեղի ունեցողը․ տնտեսագետի համեմատությունը

ՀՀ-ում սաստիկ գնաճն ու Ղազախստանում տեղի ունեցողը․ տնտեսագետի համեմատությունը

Տնտեսագետ Զավեն Խուկեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ-ում լայն սպառման և բնական մենաշնորհների կողմից սպառողներին տրամադրվող ապրանք-ծառայությունների սակագները աճել են վերջին տարիներին և շարունակում են աճել արդեն 2022 թվականին: Արդեն 2022 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի ջրամատակարարման սակագինը աճելու է 4 դրամով 180 դրամից դառնաlով 223 դրամ 1 խմ ջրի դիմաց, կամ որ նույնն է 24 տոկոսով աճելու է:

Փետրվարի 1-ից ավելանալու է նաև սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագին 44,95- դառնալով 49,5 դրամ՝ աճելով 10 տոկոսային կետով: Վերջին 3 տարիներին վառելիքի շուկայում կատարվող քաոսը ուղղակի անընդհատ հարվածներ է հասցնում տնտեսության բոլոր ճյուղերին: Այս ամենը պայմանավորված է շուկայում գործող գերիշխող դիրք ունեցող մերձիշխանական խաղացողների վարած քաղաքականությամբ: Այսպես՝ բենզինային վառելիք ՝ ռեգուլյար-պրեմիում երեք տարիների կտրվածքով աճել է շուրջ 18 տոկոսով՝ 430-ից դառնալով 520 դրամ:

Մտահոգիչ վիճակ է նաև հեղուկ գազի շուկայում, երբ 180 դրամ արժեցող գազն այժմ վաճառվում է մինչև 270-280 դրամով 1 լիտրի դիմաց: Այս շուկայում գնաճը կազմել է 55 տոկոս ինչը լուրջ մտորումների տեղիք պետք է տար շուկան վերահսկող պետական մարմիններին միջոցառումներ ձեռք առնելու և վիճակը վերահսկու համար:
Մեր տնտեսական գործընկեր Ղազախստանում գազի գնի թանկացումը փողոց է հանել բազմահազար մարդկանց, ովքեր տեսնելով գործող վարչակարգի անկարողությունը, ապիկարությունը, ապահովել բնակիչների համար արժանապատիվ ապրուստի միջավայր, չեն լռել և դուրս են եկել փողոց՝ արժանապատիվ կերպով պահանջելով կառավարության հրաժարականը, և ասեմ, որ հասել են իրենց նպատակին:


Այսինքն, եթե համեմատենք մեր երկրում տիրող իրավիճակը, մեր կառավարությունը ձախողել է վառելիքաէներգետիկ տնտեսության բոլոր օղակների ճիշտ կառավարումը, ինչը բերել է շուկայում սաստիկ գնաճի:

Ես հարգում եմ ղազախներին իրենց թասիբը ու արժանապատիվ ապագան պահանջելու և հանուն դրա պայքարելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ