Եթե իշխանությունները իրենց երազած տնտեսական աճն էին ուզում արձանագրել, այդ դեպքում գոնե տարեկան՝ 30 տարի անընդմեջ 10․5 տոկոս աճ պետք է ապահովեն, բայց իրենց հնչեցրած ցնդաբանությունից հետո, մենք ունեցել ենք 7․5 տոկոս տնտեսական անկում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«2022 թվականի համար Կառավարությունը նախատեսել է 7 տոկոսանոց տնտեսական աճ, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում՝ 9 տոկոս տնտեսական աճ։ Կառավարության հաշվարկները խնդրահարույց են, չհիմնավորված լավատեսության նպատակը զուտ քաղաքական է և միտված է սուտ խոստումների միջոցով զսպելու օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական պայմաններում ապրող մեր քաղաքացիների զայրույթը և անհաջող փորձ է Արցախյան 44-օրյա պարտությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնելու որպես նոր հնարավորությունների դարաշրջան»,- ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը