06 02 2023

ՀՀ քաղաքացին ամեն օր ավելի վատ է ապրում, քան դրա նախորդ օրը․ Թադևոս Ավետիսյան



ՀՀ տնտեսական աճը պատահական և ժամանակավոր գործոնների ազդեցության արդյունք է, դա կապված չէ մեր երկրի տնտեսական զարգացման ներուժի աճի հետ, դա պետական քաղաքականության արդյունք չէ: Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Այս կառավարությունը տոտալ ձախողում են այն ծրագրերը, որոնք նախատեսում են, խոսքը կապիտալ ծախսերի մասին է: Պարտքը վերցնում են, տոկոսները վճարում են, իսկ գումարը մնում է ռեզերվացված, չի ծախսվում, հարկատուները գումար են վճարում ոչնչի համար»,- ասաց պատգամավորը:

Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ նաև կոռուպցիոն դրսևորումներին, պետական գնումների ոլորտում իշխանության որդեգրած քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ