17 04 2023

Վատին տեր չեն, իսկ լավին, որը իրենց հետ աղերս չունի, իրենց են վերագրում․ Թադևոս Ավետիսյան



Օրեր առաջ նիկոլ Փաշինյանը հայտարարեց,  որ 2022 թվականի տնտեսական աճի ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է աշխարհում  (նկատի ունենալով 12,6 տոկոս տնեսական աճը) «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով թեմային, նշեց․  «Նախ 12,6 տոկոս տնտեսական աճն ապահովող սուբյեկտն էսօրվա կառավարությունը չէ, և հետո, եթե մենք համեմատում ենք նախորդի հետ, ապա  այդ աճն իրականում արտաքին պատահական գործոնի ազդեցությամբ է ձևավորվել  և  որպես հիմնավորում  մի քանի կարևոր թվեր բերեմ․   նախ հարևան Վրաստանը, որը ԵԱՏՄ անդամ չէ և Ռուսաստանի կարևոր գործընկերը չէ,   նույն ռուս-ուկրաինական այս պատերազմի գործոնով պայմանավորված ապահովել է համարյա մեր երկրի տնտեսական աճի չափ ցուցանիշ»։

Պատգամավորի խոսքով՝ փաստացի չունենք այն ցուցանիշները, որոնք ավելացրել են մեր երկրիտնտեսական ներուժը և խոստանում են հետագա կայունտնտեսական աճ։

«Մենք բավականին հեռու ենք այն խոստումներից, որոնք էս իշխանությունը 2021 թվին տվեց և եկավ իշխանության․ մեր երկիրը, մոտավորապես, 3 անգամ ավել տնտեսական  անկում ունեցավ հենց իրենց ձախողումների ի հետևաքով, այսինքն՝ վատին տեր չեն, իսկ լավին, որը իրենց հետ աղերս չունի,  ճկուն կերպով իրենց են վերագրում»,- ասաց Թադևոս Ավետիսյանը՝ ընդգծելով, որ 5տարի  էիշխանության են, բայց  աղքատությունն ավելանում  է մերերկրում։ 

«25 տարվա պետություն էինք  6,7 միլիարդ դոլարի պետական պարտք ունեինք, սրանք եկան իշխանության 2022 թիվը փակեցին 11 մլրդ դոլարի պարտքով․ չի կարող պարտություն բերած, մահ ու ավեր բերած , երկիր հանձնող խմբակը  ապահովել ցանկացած ոլորտում դրական ու կայուն զարգացում»,-նշեց Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ