Հայաստանում վերջին մեկ տարվա մեջ գներն աճում են ամենօրյա ռեժիմով, ավելացել են ինչպես առաջին անհրաժեշտության ապրանքների գները, այնպես էլ ծառայությունների: Ինչո՞վ է պայմանավորված գնաճը, ինչպե՞ս պետք է ճնշել, ի՞նչ սպասի քաղաքացին: Այս հարցերը նախորդ օրը լրագրողները ուղղեցին պատկան մարմիններին: Էկոնոմիկայի նախարարն ի պատասխան ասաց, որ դա իրենց տիրույթում չէ, ՏՄՊՊՀ նախագահին էլ վրդոհվեցրեց ոչ թե երևույթը, այլ գնաճ բառը, ասում է՝ նման բառ չկա սահմանադրորեն, հետո էլ ավելացնում, որ դա իրենց չի վերաբերում: Հարց ուղղելով Կենտրոնական բանկի դաշտ: Իսկ ԿԲ նախագահն էլ ասուլիսի ընթացքում ասաց, որ գնաճը կպահպանվի միչև տարեվերջ բարձր մակարդակում, մյուս տարի էլ կկայունանա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը