20 09 2021

«Տաշիրը»-ը մտադիր է մոտ 800 մլն դոլար ներդնել Հայաստանի ու Արցախի զարգացման գործում



«Տաշիր» ընկերությունների խումբն ուզում է Հայաստանի Հանրապետության ու  Արցախի զարգացման գործում գրեթե 800 մլն դոլար ներդնել: Երևանում կայացած հայ-ռուսական գործարարական համաժողովի ժամանակ հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր ու նախագահ Սամվել Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը նշեց, որ երկրների ու ժողովուրդների միջև վաղեմի երկկողմ կապերը մեծապես օգնում են Հայաստանում ռուսական բիզնեսի աշխատանքին։ Ընկերությունը պատրաստվում է մինչև 600 միլիոն դոլար ներդնել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի արդիականացման մեջ:  

Կարապետյանն ընդգծեց, որ միաժամանակ անհրաժեշտ է աջակցել նաև նոր արտադրություններին, որոնք կապահովեն աշխատատեղերով ու նոր տեխնոլոգիաներ կստեղծեն, կբարձրացնեն մասնագետների որակավորումը:

Այդ նպատակով մոտ 50 մլն դոլար կհատկացվի։ Եվս 30 միլիոն «Տաշիրը» մտադիր է ներդնել երիտասարդական ձեռներեցության զարգացման գործում։

«Մենք շարունակելու ենք Արցախի զարգացման ծրագրերը, առանց որի Հայաստանը հնարավոր չէ պատկերացնել։ Այստեղ մենք ևս մոտ 50 մլն դոլար կներդնենք», - նշեց Կարապետյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ