29 05 2021

Մենք կենտրոնանալու ենք օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա․ Ալեքսանդր Խաչատուրյան



Մենք ստեղծելու ենք այնպիսի աշխատատեղեր, որոնք ապահովում են մեր և մեր ընտանիքների անդամների բարեկեցիկ կյանքը։ Այսօրվա մարդկային կապիտալի վրա հիմնված ժամանակակից տնտեսության պայմաններում մենք ունենք բոլոր նախադրյալները՝ լինելու պահանջված և մրցունակ։ Մշակել ենք և իրականացնելու ենք պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր։ Մենք կենտրոնանալու ենք օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա։ Բարելավելու ենք գործարար միջավայրը, բիզնեսի մրցունակությունը բարձրացնելու համար ընդլայնելու ենք պետական աջակցության և սուբսիդավորման գործիքակազմը։ Մենք ավարտին ենք հասցնելու ամբողջական թվային կառավարության ձևավորումը։

Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ