Մենք որպես պետություն խնդիր ունենք խրախուսելու բոլոր տեսակի գյուղատնտեսության ճյուղերը։ Իսկ խրախուսելու մի ձև ունենք, այնպես անենք, որ մարդիկ իրենց աճեցրածը կարողանան վաճառել, որովհետև տարիների ընթացքում քիչ թե շատ գյուղատնտեսությամբ զբաղվողվները, որոնք նույնիկս հաջողության են հասել ապա հաջողություն են արձանագրել մի պարագայում, որ չեն ունեցել իրացվելու խնդիր։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց Իմ քայլը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով, եթե գյուղացու ապրանքի իրացման խնդիրը ապահովում են, գյուղատնտեսությունը հաջողում է։
«Այդ դեպքում հիմա մենք ունենք իրավիճակ, որ իրացվելու խնդիր չեն ունենում միայն խոշոր ձեռնարակատերերը, այսինքն նրանք, ովքեր խոշոր գյուղատնտեսությամբ են զբաղվում և շարքային գյուղացին շարունակում է մենակ մնալ և իր աճեցրած բերքը չի կարողանում վաճառել»,- ասաց Թովմասյանը։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցը: Առաջարկվում է սահմանել սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքի՝ պետության կողմից երաշխավորված գնման դրույթ: Ըստ պատգամավորների՝ դրույթը պետք է լինի ՀՀ կառավարության սահմանած կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա: Նախագծի նպատակն է Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին ընձեռնել սոցիալական աջակցության երաշխավորված հնարավորություններ և թեթևացնել գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, բարելավել սահմանամերձ համայնքների տնտեսական և ֆինանսական պայմանները:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը