«Ներդրողները շատ տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ են: Հենց հիմա պայուսակիս մեջ մի քանի 100 միլիոն դոլարանոց պրոյեկտ կա, որն էրեկ ենք քննարկել: Այս ծրագրին մասնակից է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մեզ մոտ բոլոր տիպերի ծրագրեր կան, մենք չենք համարում, որ մենք ամենախելոքն ենք, եթե կան խելամիտ ծրագրեր, իրականացնում ենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Նույնիսկ երկնիշ տնտեսական աճը, որի մասին ես շատ ասել եմ, անձամբ ինձ բացարձակ չի բավարարում, որովհետև ես մասնակցել եմ նաև պատերազմին, տեսել եմ, մեր և Թուրքիայի տնտեսական և ռազմական անհամաչափ ուժը և համարում եմ, որ մենք պետք է ամենաարագ տեմպերով որքան հնարավոր է բարձր տնտեսական արժեք ստեղծենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը