Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, եթե իհարկե կայանան, ունեն ակնհայտ և իրարամերժ երկու ելքեր․
Երկրորդ ճանապարհի պարզունակ բանաձևը նույնն է։ Օրվա իշխանություններն ընդամենը կրկնապատկում, իսկ առանձին դեպքերում՝ տասնապատկում են դրա գործադրման ինտենսիվությունը։ Սա էլ է պարզ։ Օր-օրի իրենց իրական դեմքը բացահայտվում է՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած ձախողումների, դրանց կոնկրետ հետևանքների ու անդառնալի կորուստների, մեր երկրի գոյատևման ահագնացող և իրական սպառնալիքների ֆոնին։
Լայն իմաստով այդ բանաձևն ունի հետևյալ բովանդակությունը.
Տալիս են անսահման խոստումներ, որոնք օր առաջ սպասված են, հաճելի են, ոգևորող և ի վերջո՝ առավելագույն քվեներ բերող: Սակայն միևնույն ժամանակ՝ կատարման տեսանկյունից այդ խոստումները մինչև վերջ պատկերացված ու հաշվարկված չեն։ Միևնույն է ի սկզբանե գիտեն՝ չեն իրականացնելու։ Այդ խոստումները չեն բխում իշխող քաղաքական ուժի գաղափարական հենքից, քանի որ այդպիսին չկա: Պահի թելադրանքով դրանց իրականացման համար կեղծ օրակարգ են բերվում կիսատ-պռատ, իրարամերժ «առաջարկներ»: Այդ «առաջարկները» չունեն ազդեցության գնահատում, ակնկալվող արդյունքի հստակ թիրախավորում, իրականացման ժամկետների որոշակիություն: Ինչ խոսք, ընտրողի քվեն ստանալուց հետո նմանատիպ խոստումներ տվողը կունենա «մեծ հնարավորություն»՝ մանևրելու, խոստման կատարումը հետաձգելու, չիրականացման դեպքում արդարացումներ գտնելու համար: Եթե սա էլ բավարար չի, ապա փնտրում և գտնում են հերթական «մեղավորին»: Ձևավորում են «մեղավորին» պատժելու կեղծ օրակարգ: Մի քանի ամիս էլ հանրությանը զբաղեցնում են դրանով և շեղում են ահագնացող խնդիրներից։
Հիմա արդեն «կռուտիտի» բանաձևն այլևս լուծում չի։ Եվ ուրեմն՝ նորից նախընտրական գործընթացներ, բանաձևի «վերաիմաստավորում» և խոստումներ, զուգահեռաբար՝ կոռուպցիայի դեմ պայքարի նոր իմիտացիան, դատավարությունների բեմականացումները, «հների» և երևակայական հակահերոսների հնարավոր վերադարձի կեղծ սպառնալիքների հնչեցումը, հանրությանը սիրո անճաշակ խոստովանությունները և այլն:
Միաժամանակ, հանրության գիտակցության մեջ արդեն անթաքույց ներշնչում են՝ իշխանական ակնհայտ ձախողումները բոլորի ձախողումն են:
Իհարկե, այսպիսի ընթացքով ժամ առ ժամ ավելանում և խորանում են կենսական խնդիրները՝ դառնալով հայ ժողովրդի գոյատևման և հայրենազրկման իրական սպառնալիքներ:
Շատերի համար արդեն վաղուց բացահայտված այս բանաձևը որևէ կապ չունի նաև ժողովրդավարության ամրապնդման հետ և՝ ընդհակառակը:
Այս ճանապարհի վերջում իշխանությունը հեծնած քաղաքական այս խմբակը մեղադրելու է քաղաքացուն, որն այդպես էլ չկարողացավ վերափոխվել, աղքատությունը չհանեց իր գլխից և չլուծեց իր սոցիալական խնդիրները, չապահովեց տնտեսական երկնիշ աճ երկրում, լավ չկռվեց և չհախթեց պատերազմում, ի վերջո՝ կանգնեց գոյատևման սպառնալիքի առջև, որից հետո էլ՝ այլևս չհավատած իրնեց առաջնորդությանը և(կամ) ․․․
Ժամանակն է՝ վերականգնեք վարչապետի կողմից ամսական պարբերականությամբ հնչեցվող 100 «փաստեր և ձեռքբերումներ» ձևաչափը, բայց այս անգամ առաջնային խոսեք՝
հայ գերիների վերադարձից, Արցախի Հայաստան լինելուց, կորցված հայրենիքի վերադարձից, «բոլորի տները երջանկություն բերելուց», Հայաստանի 5 միլիոն բնակչությունից, ՀՆԱ-ի 15-ապատկումից, միջին աշխատավարձի 7-ապատկումից, աղքատության շեշտակի նվազեցումից, ծայրահեղ աղքատության վերացումից, արտագաղթից, օտարերկրյա ուղղակի ներդրումներից, օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար՝ COVID-19-ի ստեղծած հնարավորությունից (չափը գնահատել էիք 2020թ․ մարտին, երբ ծաղրում էիք նոր համավարակը), ՀՀ դրամի փոխարժեքից և գնաճից, ձեր քաղաքական խմբակից՝ ՄԵՐ ԵՐԿՐԻ անվտանգության և ՀԱՅ ժողովրդի գոյատևման սպառնալիքներից։
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը