12 04 2021

2017-2020թթ. պետական պարտքն աճել է 27 տոկոսով․ Իշխան Սաղաթելյան

2017-2020թթ. պետական պարտքն աճել է 27 տոկոսով․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՅԴ տնտեսագիտական թիմի ընթացիկ վերլուծությունները։

Ըստ վերլուծությունների՝

2017-2020թթ. պետական պարտքն աճել է 27 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն աճել է 11 տոկոսով։

Պետական պարտքը 31․12․2017թ․ համեմատ 01․03․2021թ․ աճել է 40,4 տոկոսով։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017թ․ եղել է 58,9 տոկոս, որը 2020թ․ համեմատ աճել է 8,4 տոկոսային կետով և դարձել է 67,3 տոկոս։

2019թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 2018թ․ համեմատ կրճատվեց 30 միլիարդ դրամով։ 2020թ․ գրանցվեց օտարերկրյա ուղղակի ներդրումների արդեն բացասական զուտ ներհոսք՝ 7,1 միլիարդ դրամի չափով։

2020թ․ ընթացքում զբաղվածությունը կորցրել են 12,8 հազար մարդ։

Գնաճի տեմպն ավելանում է, միջին անվանական եկամուտները գրեթե չեն աճում, իսկ իրական եկամուտներն էապես կրճատվում են՝ հանգեցնելով աղքատության և ծայրահեղ աղքատության ավելացման։

2011-2018թթ․ աղքատության մակարդակը կայուն նվազել է՝ 2010թ․ 35,8 տոկոսից դառնալով 23,5 տոկոս (նվազումը՝ 12,3 տոկոսային կետ)։ Իսկ 2018-2020թթ․ աղքատության մակարդակը կայուն աճել է 10 տոկոսային կետով։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ