Ձու ածող հավերի կերը ներմուծվում է արտասահմանից, այն չի արտադրվում Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն դա չի նշանակում, որ ձվի գնի այսչափ բարձրացումը համաչափ ենք համարում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Հարցին, թե Զատկից հետո ձվի գինը կիջնի՞, Գևորգյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, երբ կիջնի ձվի գինը, բայց վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ, որովհետև մենք որևէ ձև չենք կարող ինտերվենցիա ունենալ, ես չեմ կարող զանգել ձու արտադրողին և ասել՝ գին իջեցրեք կամ գին բարձրացրեք, մեր գործառույթն օրենքով սահմանված հետևյալն է, որ եթե կա չարաշահում, ապա վարույթ հարուցել, վարույթը իրականացնել վարչարարության սկզբունքներով, պահպանելով համաչափության սկզբունքը և վերջիններիս իրավունքները ևս պետք է պաշտպանվեն»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը