12 04 2021

Կաթնամթերքի շուկայում գների էական բարձրացումներ չկան․ Գեղամ Գևորգյան



Արդեն երկու տարի է կաթնամթերքի շուկայում բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել։ Խնդիրն այն է, որ կաթ պարունակող և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատում ունենան և այն տվյալները, որոնք զետեղված են տվյալ ապրանքի վրա, պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն։ Այս ամսին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա հորդորեց տնտեսվարողներին հասարակությանը չմոլորեցնել․ «Խնդրում ենք նախ մատնանաշումներ ճիշտ անել, դա բարդ չէ և զերծ մնալ տեխնիկական կանոնակարգով սահմանված ապրանքների փոխարեն այլ ապրանքներ շուկա հանելուց, դրանք վերաբերում են կաթին, թթվասերին կաթնաշոռին»։

ՏՄՊՊՀ նախագահը նաև նշեց, որ կարագի շուկայում վիճակը շատ ավելի լավ է, այնտեղ  խախտումներ չեն հայտնաբերվել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ