31 03 2021

Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար կանխատեսում է 3.4% տնտեսական աճ

Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար կանխատեսում է 3.4% տնտեսական աճ

Հրապարակվել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը (Գարուն, 2021): Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման, այս տարի մեր տարածաշրջանի տնտեսություններն 3․6 %  աճ կգրանցեն։ ՀԲ-ի գնահատմամբ Հայաստանի 2020թ․ տնտեսական անկումը կհասնի 7․6%-ի, իսկ 2021-ին այն կվերականգնվի մինչև 3․4%։ Ներկայացվում են նաև 2022-23թ․թ․ տնտեսական աճի կանխատեսումերը։

 Տես կցված ՀԲ-ի տարածաշրջանային մամլո հաղորդագրությունը. ռուսերեն  և անգլերեն (զեկույցի հղումով), ինչպես նաև Հայաստանի մակրո և աղքատության հեռանկարը անգլերեն։

Կցում ենք նաև զեկույցի առաջին և երկրորդ գլուխները՝ տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացումներով և կանխատեսումներով և հիմնական ուղերձներով։

Զեկույցը հասանելի է այստեղ:

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օրեր առաջ հայտարարել էր, որ ՀՀ տնտեսությունը վերականգնվել է և նախատեսվում է տնտեսական երկնիշ աճ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ