24 03 2021

ՓՄՁ-ները անհամեմատ ավելի լավ վիճակում են գտնվում, քան մեծ ընկերությունները․ Վահան Քերոբյան



Փոքր և միջին ձեռնարկություններն այս պահին գեներացնում են ՀՆԱ-ի ավելի քիչ, քան 30 տոկոսը։ Այս մասին  Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, թե ինչ վիճակում են ՓՄՁ-ները։

Նա նշեց, որ ամեն օր կապի մեջ է ՓՄՁ-ների խորհրդի անդամների հետ, փորձում է լուծել նրանց հարցերը։

«Էական փոփոխություններ են կատարվել հակաճգնաժամային երրորդ ծրագրում, որով լրացուցիչ թթվածին տվեցինք ՓՄՁ-ներին։ 19-րդ ծրագիրը բավականին լավ ընթացք ունի»,- նշեց նա։

Քերոբյանը նաև հայտնեց, որ Կենտրոնական բանկի գործընկերների հետ հանդիպմանը նրանք հայտնել են, որ իրականում ՓՄՁ-ները անհամեմատ ավելի լավ վիճակում են գտնվում, քան մեծ ընկերությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ