Ուզում եմ հասկանալ, թե այս օրենսդրական նախաձեռնությամբ լավ գաղափարի ո՞ր խնդիրն ենք ուզում լուծենք: Եթե փորձում ենք խթանենք արտահանումը, ապա ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ ենք միայն փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) վրա սահմանափակվում։ Այս մասին ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Եթե նախագծով արտահանումն է խթանվում, ապա պետք է բոլոր տնտեսվարողների վրա տարածեն արտոնությունը, ոչ թե միայն ՓՄՁ-ների: Ես ջահել տարիներիցս մի ֆիլմ եմ հիշում՝ «Կոկորդիլոս անունով Դենդին», որի հերոսուհու հայրը թերթ էր վաճառում, հետո երբ Կոկորդիլոսը գնում է Ամերիկա և տեսնում հերոսուհու հոր հսկայական դղյակը, հարցնում է, թե բա նա ասում էր, որ հայրը թերթ է վաճառում, հերոսուհին էլ պատասխանել է՝ հա, բայց շատ թերթ է վաճառում։ Տնտեսվարողը կարող է ուղղակի արտահանման 1 մլն դրամը գերազանցող գործարքները մասնատել փոքր արժողությամբ մասերի և ազատվել մաքսատուրքից»,- ասաց Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը