17 02 2021

Սա ավելի շուտ դիվերսիա է, քան անգործություն․ Հակոբ Ճաղարյանը՝ քաղավիացիայի վիճակի մասին

Սա ավելի շուտ դիվերսիա է, քան անգործություն․ Հակոբ Ճաղարյանը՝ քաղավիացիայի վիճակի մասին

Քաղավիացիայի կոմիտեին ամենամեծ գնահատականը տվել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալությունը, նա քաղավիացիային մինուս 0 է նշանակել և շպրտել է սև ցուցակ, այսինքն՝ եվրոպական ավիացիոն ընտանիքի աղբանոցը։ Yerevan.Today-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց քաղավիացիայում տիրող վիճակը ավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ ավիացիոն իշխանությունները անցած տարվա մայիսի 15-ից գտնվում են Եվրամիության սև ցուցակում։

«Դա եղել է համապարփակ աուդիտի արդյունք է, աուդիտում նշվել է 42 կետ և  8 զգուշացում, որով պարզ ներկայացրել է ավիացիոն իշխանությունների աշխատանքը․ դա զրոյից ցածր է, դա աղբանոցի մակարդակ է։ 2015 թվականին ՀՀ ավիացիոն իշխանությունները քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ԻԿԱՕ-ի աուդիտի արդյունքում ստացել են շատ բարձր՝ 83 տոկոսից ավել միջազգային նորմերին համապատասխան գնահատական, դրանից հետո մինչև 2019 թվականի ավարտը էլի զարգացումներ են տեղի ունեցել, այսինքն օրենսդիր, կարգավորիչ ոլորտներում ամեն ինչ կատարվել է, 2018-ից այս կողմ անկում է  կատարվել, խորը անկում, անդունդային, բայց կարծում եմ, որ այդ հարցերի պատասխանը ավելի ճիշտ քաղավիացիայից կստանանք, պահանջելով Եվրամիության ավիացիոն անվտանգության  գործակալության աուդիտի արդյունքները։ Դա ավիացոն իշխանությունների ղեկավարը ներկայացնում է պետական գաղտնիք, սակայն այնտեղ ոչ մի պետական գաղտնիք էլ չկա։ Այնտեղ պարզ ասվում է՝ ինչ է կատարվել վերջին երկու տարում, պարզ ասվում է, որոնք են թերությունները»,- նշեց Ճաղարյանը։

Հարցին՝ արդյո՞ք անգործություն հետևանք է վերոնշյալ վիճակը, Ճաղարյանը նկատեց, որ ոչ թե անգործության այլ ոչ պրոֆոսինոլ ղեկավարումով  կանխամտածված երկրի ավիացիոն ոլորտի կործանում է․ «Սա ավելի շուտ դիվերսիա է պետության նկատմամբ, քան անգործություն»։

Նրա կարծիքով, այդ դիվերսիան արդեն թողել է պետության վրա իր հետևանքները և մանրամասնելով նշեց․ «Հայաստանում գործում էին երեք ընկերություններ՝ «Արմենիա Ավիաընկերություն», «Տարոն Ավիա» և «Atlantis European Airways», որոնք ունեին  ութ օդանավ։ Ամեն ճիգ գործադրվել է պատերազմին նախորդող մեկ տարում, որ երկու ընկերություն՝ 7 օդանավով Հայաստանից դուրս գան, և պատերազմի նախաշեմին փակվել է «Atlantis European Airways»՝ երկրորդ ընկերությունը իր երեք օդանավով։ Սեպետմբերի 27-ին  պատերազմը Հայաստանը դիմավորել մի  օդանավով՝ Boeing 737, 132-133 տեղանոց։ Ոնց որ ատաղծագործին տանեք սիրտ վիրահատելու և սպասեք, որ նա վիրահատի»։

Դիտարկմանը՝ արդյո՞ք պատերազմում պարտությանը կարող էր նպաստել ավիացիայի ոլորտում քաոտիկ իրավիճակը, Հակոբ Ճաղրայանն ընդգծեց՝ շրջափակված երկրի համար արտաքին աշխարհի  հետ կապի պահպանումը պաշտպանության ոլորտ է․ «Ընդհանրապես, ավիացոն ոլոտը հանդիսանում է ռազմավարական և չէի առանձնացնի պաշտպանության ոլորտից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ