04 12 2020

Ստեփանակերտում շուրջ 300 բնակարանն շահագործման կհանձնվեն մինչև հաջորդ տարվա 1-ին կես

Ստեփանակերտում շուրջ 300 բնակարանն շահագործման կհանձնվեն մինչև հաջորդ տարվա 1-ին կես

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ:

Երկրի ղեկավարը նշել է, որ հետպատերազմական շրջանում Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, և առաջիկա տարիներին Կառավարությունը գործադրելու է իր հիմնական ջանքերը բոլոր անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար: Նախագահ Հարությունյանի հանձնարարականի համաձայն՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում կառուցվող բազմահարկ շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, աշխատուժի ավելացման հաշվին շահագործման կհանձնվեն մինչև հաջորդ տարվա առաջին կես:  Ծրագրում կընդգրկվեն նաև վարչական նշանակության որոշ շենք-շինություններ, որոնք վերակառուցման արդյունքում կվերածվեն բնակելի շենքերի:

Աշխատանքային շրջայցի ընթացքում նախագահը եղել է նաև «Արցախկաթ» փակ բաժնետիրական ընկերությունում, ծանոթացել ամբողջ ծավալով աշխատող արտադրամասի պայմաններին, շնորհակալություն հայտնել կոլեկտիվին պատերազմական ծանր ժամանակահատվածում ևս արտադրական պրոցեսը չկանգնեցնելու և բնակչությանը թարմ կաթնամթերքով ապահովելու համար:

Արայիկ Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ