Այն, որ պետբյուջեն պատերազմի, ռազմական դրության պայմաններում կարող է ունենալ լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք, դա ակնհայտ է։ Երբ հիմանդրամը սկսկել է «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով հանգանակությունը և հազարավոր մարդիկ հանգանակություն են կատարել, դրանք ուղղված են եղել Արցախի պաշտպանությանը նաև և ՀՀ- ի կողմից այն խնդիրների լուծմանը, որոնք ուղղակիորեն կապված են պատերազմի հետևանքների հետ ինչպիսին օրինակ տեղահանվածների կենցաղի ապահովումնէ։ Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց տնտեսագետ Արտակ Անդրեասյանը, անդրադառնալով Համահայկական հիմնադրամի գումարների մի մասը կառավարությանը փոխանցվելուն։
«Եթե մարդկանց հայտարարվեր, որ բյուջե վճարեք այդ գումարները, մարդիկ կընտրեին ցանկանում են բյուջեն ֆինանսավորել թե տալիս են կոնկրետ ծրագրի համար։ Նվիրաբերությունն ու նվիրատվությունը տարբեր են․ նվիրաբերությունը պայման ունի, այդ մարդիկ իմանալով, որ գումարները չեն ծախսվել նվիրաբերման նպատակին կարող են հետ պահանջել իրենց գումարները և իրավացի կլինեն։ Այսպիսի իրավական հարց կա»,- ասաց տնտեսագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը