06 11 2020

Ձեռնարկատերերը շատ լավ գիտեն՝ որն է Թուրքիայի այլընտրանքը. Տիգրան Խաչատրյան



Որևէ սեգմենտում չի կարող լինել գնաճ՝ այդ սեգմենտում մինչ այժմ թուրքական ծագում ունեցող ներմուծված ապրանքների փոքր տեսակարար կշռի պատճառով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքի դեպքում, նախարարի խոսքով, փոխարինումներ կլինեն:

Ինչ վերաբերում է ցիտրուսային մրգերին, նախարարն ասաց, որ դրանք կբերվեն Իրանից, Եգիպտոսից, Թունիսից, բազմաթիվ տեղերից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ