03 11 2020

Միշտ չէ, որ հարկատուն ուզում է հաճույքով վճարել, պետք է կարողանանք փոխել մշակույթը. Ատոմ Ջանջուղազյան



Մենք կարիք ունենք լինել առավելագույնս կանխատեսելի և նվազագույն փոփոխություններով կարողանանք կազմակերպել մեր գործունեությունը: Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանասների նախարար Ատոմ Ջանջուղազյանը. «Պետք է ունենանք ռազմավարություններ, որոնց տրամաբանության մեջ չտեղավորվող նախագծեր չպետք է  քննարկենք»:

Ինչ վերաբերում է մտահոգությանը, որ հարկային օրենսգիրքն արդեն բազմաթիվ անգամներ փոփոխությունների է ենթարկվել, նախարարն ասաց. «Այո, կդժվարանամ ասել, թե քանի անգամ է փոփոխությունների ենթարկվել, բայց փոփոխություններ եղել են: Այն, ինչ մենք արել ենք անցած տարիների ընթացքում, ամբողջությամբ բխել է կառավարության ծրագրային դրույթներից, չկա որևէ բան, որը ծագած լինի հնթացս, եթե դա չի վերաբերում առանձին դետալների»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ