Ինչո՞ւ է 2021 թվականի աղյուսակում հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրումը բացակայում. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց և նշեց.
«Ցավո սրտի բոլոր նրանք ովքեր փորձել են այս աղյուսակն օգտագործել, դա արել են մասնակիորեն, այսինքն այն մասը, որը դուք չեք զլացել և հաջորդ տողում էլ եք նայել, թե ինչ է կատարվել, ոչ մեկ չի նայել: Եվ եթե զուտ թվերով առաջնորդվենք, կարող էր տպավորություն ստեղծվել, թե հարկային և մաքսային մարմինների նկատմամբ որպես 2019 թվականին լավ արդյուքն արձանագրած, պատասխանատվության միջոց է կիրառվել և իրենց պարգևավճարը զրոյացվել է, մինչդեռ իրականոությունն այդպես չէ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը