Ինչպես համավարակի և ռազմական դրության հետևանքների, այնպես էլ 2020 թվականի պետական կապիտալ ներդրումների թերակատարումների ազդեցությամբ՝ կդիտվի ներուժային համախառն ներքին արդյունքի որոշակի կորուստ: Այս մասին «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ նախագահն ասաց, որ 2021 թվականին նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիա, այդ թվում՝ ևս մեկ տարի օգտագործելով հարկաբյուջետային կանոններով նախատեսված բացառիկ դեպքի կարգավորումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը