Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկել են 2021 թվականի բյուջի քննարկումները։ Առաջին անգամ այդ քննարկումներին ներկա չէ վարչապետը։ Ավանդաբար այն ներկայացնում է վարչապետը, որից հետո ֆինանսների նախարարը մի քանի օր շարունակ ներկայացնում է բյուջեն ըստ ոլորտների։ Հատկապես վերջին երկու տարիների բյուջեն քննարկվում է բավականին երկար, ուղեկցվում է վարչապետի ընդարձակ ելույթներով։
Այս անգամ վարչապետին փոխարինում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Բյուջետային քննարկումները կարող եք դիտել այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը