02 11 2020

ՀՀ ֆինանսների նախարարը ներկայացնում է 2021 թվականի բյուջեն. ՈւՂԻՂ



Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստ է ընթանում, որի օրակարգում  «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու հարցն է։

Կքննարկեն օրենքի նախագծի մշակման սկզբունքները և նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը և նրա ծածկույթը, արտաքին և ներքին պարտքը), եկամուտների ձևավորումը (հարկային և մաքսային քաղաքականությունը), բյուջեի ծախսերի կառուցվածքը և ծախսային քաղաքականությունը (սոցիալական հարցերի լուծումը բյուջեում և դոտացիաներ համայնքներին), բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ