28 10 2020

Մեզ համար նաև հնարավորություն է բացվում․ Թուրքիայի տնտեսությունը ճգնաժամի մեջ է․ տնտեսագետ



Բայց մեզ համար նաև հնարավորություն է բացվում։ Հայաստանից բացի Թուրքիայից արտահանումը դադարեցնում է նաև Սաուդյան Արաբիան, որի հետ ապրանքաշրջանառությունը 3 մլրդ դոլար է կազմում, և որը խստագույնս որոշել է ոչ միայն դադարեցնել թուրքական ապրանքների ներկրումը, այլ նաև փակել բիզնեսը Թուրքիայում։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

«Եվ սրանից բացի, երկու օր առաջ թիվ հրապարակվեց, որ Սաուդյան Արաբիայից տարեկան 1.5 մլն տուրիստ այցելում է Թուրքիա։ Իրենք համարվում են թանկ տուրիստներ՝ միջին ծախսը 1000 դոլար է կազմում: Այս պայմաններում Սաուդյան Արաբիայի այդ քայլը զգալի ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսության վրա։ Հիմա մենք կարող ենք մտնել Սաուդյան Արաբիայի շուկա։ Այսինքն՝ մենք պետք է արաբական շուկան որպես այլընտրանքային տարբերակ ուսումնասիրենք։ Այդտեղ մենք անելիք ունենք։ Սա այլընտրանքային տարբերակներից մեկն է, որտեղ մեր արտաքին դիվանագիտական կորպուսն անելիք ունի։ Նույնը ԱՄԷ-ի հետ»,- շեշտեց Վահագն Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ