28 09 2020

Բանկրոտության են գնալու շատ բիզնեսներ, շատերը կորցնելու են աշխատանքը․ Վահրամ Միրաքյան

Բանկրոտության են գնալու շատ բիզնեսներ, շատերը կորցնելու են աշխատանքը․ Վահրամ Միրաքյան

Գործարար Վահրամ Միրաքյանը գրում է․

«Մի նեղացեք բիզնեսից: Տնտեսության ու բիզնեսի համար էլ դժվար ժամանակներ են սպասվում: Հազիվ սկսել էր թուլանալ քովիդի թեման` հիմա էլ սենց:

Էս պահին շատ բիզնեսներից աշխատողներ զորակոչվել են բանակ, իսկ բիզնեսը փորձում է աշխատավարձերը պահել, քիչ աշխատողներով գործունեությունը պահել առանց խափանումների: Էս պահին կտրուկ թուլացել է ու թուլանալու է տնտեսությունում գումարի շրջանառությունը, իսկ դա նշանակում է, որ բանկրոտության են գնալու շատ բիզնեսներ, վճարվելու են քիչ հարկեր, շատերը կորցնելու են աշխատանքը:
 
Իսկ էդ հարկերից են վճարվում աշխատավարձեր սպաներին, գնվում են արկեր մեր հրետանու համար, պահվում է տնտեսությունը: Բիզնեսը թիկունքն է, թիկունքն էլ պետք է ուժեղացնել:
Հետևաբար մի նեղացեք այն բիզնեսներից, որոնք փորձում են շարունակել իրենց բնականոն գործունեությունը, բիզնեսը պարտավորություններ ունի, բիզնեսը աշխատավարձեր, հարկեր ու վարկեր ունի:
Մի նեղացեք բիզնեսից, հասկացեք իրավիճակը: Եթե ձեր գումարային մուտքերը չեն պակասել, փորձեք պահպանել նաև բնականոն սպառողական վարքը, որ տնտեսությունում գումարի շրջանառությունը չկանգնի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ