«Հայաստանը սոցիալակա՞ն պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքում արդեն ընկած է՞ սոցիալական շուկայական տնտեսությունը: Տրված խոստումներին համաչափ՝ պետական քաղաքականությունն ուղղված է՞ ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը: Իշխող քաղաքական ուժն ի՞նչ չափով է հասցեատեր, թե՞ արդեն քաղաքացին է մեղավոր իր կյանքի դժվարին իրավիճակի ու սոցիալական չլուծվող խնդիրների համար:»:
Պաշտոնական վիճակագրության համաձայն. 2018թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2 տոկոս, 2019թ.՝ 7,6 տոկոս, իսկ 2020թ. պետական բյուջեով ծրագրված է 4,9 տոկոս: 2020թ. մարտից COVID-19 նոր համավարակով պայմանավորված իրականացվեցին պետական աջակցության 20-ից ավելի ծրագրեր, պետական բյուջեից ծախսվեց շուրջ 163 միլիարդ դրամ: Սակայն 2020թ. հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5,7 տոկոսով: Այս ծրագրերի՝ ուշացած և իրավիճակին ոչ համարժեք բնույթի մասին պարբերաբար ներկայացրել ենք մասնագիտական տեսակետներ: Բացասական այս միտումը պահպանվելու դեպքում՝ 2020թ.-ին կարձանագրվի երկնիշին մոտ ՀՆԱ-ի անկում: Ի դեպ, իշխանափոխությունից հետո մեր երկրի արտաքին պարտքն աճել է շուրջ 21 տոկոսով, որը շուրջ 8,5 տոկոսային կետով գերազանցում է 2018-2019թթ ՀՆԱ-ի աճի գումարային ցուցանիշը: Այսպիսով.
«Իրավիճակային նման փոփոխությունների ու տեմպերի պարագայում իրատեսակա՞ն են դրված երկարաժամկետ նպատակադրումները, թե՞ օրվա իշխանությունները հույսը դրել են իրենցից հետո եկողների վրա: Տրված խոստումների և իրավիճակի խորացող խզումների «մեղավորը» հիմա էլ COVID-19 համավարակն է՞, թե՞ դա հետևանք է հակաճգնաժամային ձախողված կառավարման:»:
«Ի՞նչ հիմնավորում ունեն 2020թ. հունվար-հուլիս ամիսներին ներկայացված վիճակագրական ցուցանիշների ակնհայտ հակասությունները:»:
Ոչ համակարգված աշխատանքի արդյունքում 2018-2020թթ. կառավարությունը պարբերաբար հետաձգեց կենսաթոշակային ոլորտի կարևոր բարեփոխումներից մեկը՝ աշխատանքային գրքույկների թվայնացումը: Անորոշ է մնում այս գործընթացի ավարտը: Առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար է վերացնել կեղծ աշխատանքային ստաժի հավելագրման արատավոր պրակտիկան, որը շարունակվում է նաև այսօր: Ընդ որում՝ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Ի դեպ, կեղծ աշխատանքային ստաժի հիմքով ավել վճարվող գումարները ևս կարող են ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը: Այսպիսով, հարց է առաջանում.
«Համարժեք և բավարար ե՞ն կենսաթոշակի ոլորտում իրականացվող փոփոխությունները տրված խոստումներին:»:
Անապահովության նպաստների չափերը չեն ավելացել 2018-2020թթ: Նպաստի ամսական միջին չափը շուրջ 31 հազար դրամ է, որը կրկնակի ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից:
Պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված փաստն էլ հետևյալն է. 2018թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: 2017թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,7 տոկոսային կետով, որն էապես գերազանցել է 2018թ. ցուցանիշը: Հիմա հարցերը.
«Ե՞րբ են իրականացվելու խոստացված այս բարեփոխումները: Ե՞րբ է մեկնարկելու կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված՝ աղքատության մակարդակի էական նվազումը:»:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը