14 09 2020

Փաշինյանի գրառումը ոչ այլ ինչ է, քան տեղեկատվության ֆրագմենտացիայի փորձ. Վահե Դավթյան

Փաշինյանի գրառումը ոչ այլ ինչ է, քան տեղեկատվության ֆրագմենտացիայի փորձ. Վահե Դավթյան

 

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանն իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի գրառմանը:

«Փաշինյանի գրառումն այն մասին, որ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է166% ֊ով, ոչ այլ ինչ է, քան տեղեկատվության ֆրագմենտացիայի փորձ։

Համավարակի պայմաններում անհրաժեշտ է ներկայացնել տնտեսության համալիր վիճակը, այլ ոչ թե դուրս բերել այն եզակի տվյալները, որոնք բխում են իշխանության քարոզչական շահերից։ Մինչդեռ հունվար֊հուլիս ամիսներին Հայստանում տնտեսական ակտիվության անկումը կազմել է մոտ 6%։

 Մյուս կողմից, հիշենք Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ճգնաժամը նախևառաջ նոր հնարավորություն է։ Փաստորեն, բարձր տեխնոլոգիական զարգացումը որպես առաջնահերթություն հայտարարած իշխանությունը, որը հատուկ այդ ուղղության ռազմավարական պլանավորման ու զարգացման համար առանձին նախարարություն է ստեղծել, սահմանափակվում է բացառապես ելակի ու մոշի արտահանման դրական դինամիկայով։ Հիրավի մեծ ձեռքբերում է։

Միաժամանակ, երբ վարչապետը ներկայացնում է ջերմոցային տնտեսության առաջին կիսամյակի նվաճումները, պետք է տա նաև որոշ օբյեկտիվ կանխատեսումներ երկրորդ կիսամյակի համար։ Դրանք, իհարկե, չեն կարող հուսադրող լինել՝ հաշվի առնելով հուլիսից ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագնի աճը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ