Շատ բաներ, որ կատարվում են, երկրի ներդրումային գրավչությանը շատ մեծ հարված են հասցնում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Պետք է քաղաքականությունն այնպես տանել, որ չհակադրել իրար արդարության վերականգնման մեխանիզմները: Վաղն արդեն կլինի 6 ամսվա ներդրումների ծավալը՝ արտահոսքը, և առաջին եռամսյակի համար բացառիկ բան է եղել անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, որ ներդրումների արտահոսքը մինուս 18 մլրդ դրամ է կազմել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը