21 06 2022

Հայաստանում ներդրումներ չեն լինի, քանի դեռ ունենք նման դատական համակարգ. Սուրեն Պարսյան

Հայաստանում ներդրումներ չեն լինի, քանի դեռ ունենք նման դատական համակարգ. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում ներդրումներ չեն լինի, քանի դեռ ունենք նման դատական համակարգ

Օրերս մի ներդրողի հետ մտահոգիչ խոսակցություն ունեցա, ով, լսելով բարձրագույն դատական խորհրդի անդամների խոսակցության ձայնագրությունը, անժամկետ սառեցրեց իր ներդրումային ծրագրերը։

Ներդրումներ ներգրավելու համար շատ կարևոր է, որ տվյալ երկիրն ունենա արդար և անկախ դատական համակարգ, քանի որ ներդրողն իրենից անկախ կարող է ունենալ վեճեր պետության կամ այլ տնտեսվարողների հետ։ Երկիրը ներդրումային տեսանկյունից գրավիչ կդառնա, եթե գործեն սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետ մեխանիզմները։

Ցավոք, Հայաստանը մշտապես ունեցել է քաղաքականացված դատական համակարգ, որը հիմնականում սպասարկել է գործող իշխանություններին, կլաններին և օլիգարխներին։ Այս պայմաններում թռիչքաձև զարգացում և կյանքի որակի փոփոխություն ուղղակի հնարավոր չէ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ