Ակնհայտ է, որ այս իշխանությունը մեր հանրությանը խաբել է բոլոր ոլորտներում: Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Խոստացել է սեր ու համերաշխություն, բերել է ատելություն և պառակտում, խոստացել է ներդրումներ, աշխատատեղեր, արժանապատիվ կյանք, բայց չկան ներդրումնրեր, մարդիկ ամեն օր ապրում են ավելի վատ, դա ակնհայտ փաստ է և այս իմաստով ևս խաբված է մեր ժողովուրդը: Խոստացել է անվտանգություն, Արցախի հարցում, որ առանց ժողովրդի որևէ որոշում չեն կայացնելու, այստեղ ևս ամբողջությամբ ձախողել են, հետևբար իրենց բոլոր խոստումները, նաև 2018-ին այն պահանջով, որ մարդիկ դուրս էին եկել փողոց, խաբված են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը