31 08 2020

Խափանումներ՝ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում

Խափանումներ՝ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին, ժամը 12։30-ից 15։30 ժամանակահատվածում, ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող օպտիմալացման աշխատանքների արդյունքում «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային» և «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգերը աշխատել են ծանրաբեռնված և խափանումներով։ Տվյալ ժամանակահատվածում էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել 2698 հաշվարկային փաստաթուղթ և ներկայացվել է 1828 հաշվարկ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար։

Ինչ վերաբերում է հարկային աշխատակիցների կողմից օրվա ընթացքում տնտեսավորղների մոտ ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքերի հայտնաբերմանն ու դրա արդյունքում արձանագրված տուգանքներին, ապա հայտնում ենք, որ ՀԴՄ սարքերն առանց կապի (ավտոնոմ ռեժիմում) կարող են աշխատել 36 ժամ։

Տեղեկացնում են նաև, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող աշխատանքները որևէ կերպ չէին կարող բերել ՀԴՄ սարքերի աշխատանքների խափանման։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ