27 08 2020

Այս մթնոլորտում ես չեմ հավատում, որ որևէ բանի կարելի է հասնել. Ռոբերտ Քոչարյան



Այսօր արդեն պետք է լինի ծրագիր, թե մենք ինչ ենք անելու մեր տնտեսությունը վերականգնելու համար: Տնտեսական լրագրողների հետ քննարկմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այսօր խոսքն առաջին հերթին պետք է գնա եղածը փրկելու մասին: Երբ ասում են ինչ-որ 30 մլրդ-անոց նոր սեգմենտներ և այլն, կարող է մարդիկ կան, որ հավատում են, բայց չեմ կարծում, որ տնտեսական առումով մեղսունակ մարդիկ կարող են դրան ուղղակի հավատալ. չկա այդ ծրագիրը: Ի դեպ, դա առանձին քննարկման թեմա է և կարելի է նման մի կլոր սեղան նաև կազմակերպել, թե ինչ պետք է անել: Որոշ կուսակցություններ ունեն կոնկրետ ծրագրեր, առաջարկություններ, եթե չեմ սխալվում Դաշնակցությունը բավական լուրջ ինչ որ բաներ առաջարկել է հետագա անելիքների առումով, որքան հասկանում եմ՝ կան նաև այլ մեզ մոտ հայտնի տնտեսագետներ, որոնք անում են այդ առաջարկները, ուղղակի պետք է բոլորին կլոր սեղանի շուրջ նստեցնել, այս երկրի տնտեսագիտական միտքը և փորձել բյուրեղացնել մի ծրագիր, որը հնարավորություն կտա հաղթահարել հետևանքները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ