27 08 2020

Գյուղացուց լավ ոչ մեկ չգիտի՝ իրեն ինչ է պետք, ուղղակի պետք է նրան լսել. Ռոբերտ Քոչարյան



Մարդ չի կարող ամեն ինչ իմանալ, դա ուղղակի անհնար է, իսկ հիմա հանդիպումներին տեսնում եմ՝ պաշտոնյաները միայն խոսում են, չեն լսում: Այս մասին տնտեսական լրագրողների հետ քննարկմանը ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Տարրական լիդերության գրականությունը քեզ ուղղակի ասում է, որ եթե ղեկավար ես, դու կարծիքդ սկզբում մի ասա, ուղղակի լսի, թե մարդիկ ինչ են ասում, որովհետև եթե դու սկզբում կարծիքդ ասում ես, մարդիկ ուղղակի կաշկանդվում են»:

Ռոբերտ Քոչարյանն այս համատեքստում անդրադարձավ նաև գյուղատնտեսության վիճակին և ներկայացրեց ոլորտի զարգացման իր տեսլականը:

«Գյուղացուց լավ ոչ մեկ չգիտի, թե ինչ է հարկավոր անել: Բոլոր հանդիպումներին գյուղացիների հետ ես չէի խոսում, ուղղակի լսում էի, թե մարդիկ ինչ էին ասում, ինչ խնդիրներ ունեն: Չկա զարգացած երկիր, որը գյուղացու կողքին չլինի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Քննարկման ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ