Բարձր տեխնոլոգիաների ոլորտը 2019-ին կազմել է ՀՆԱ-ի 2,4 տոկոսը, որն առաջին կիսամյակի թվերով արդեն իսկ հատել է 3 տոկոսի շեմը։ Այս մասին լրագրողների հետ հադիպմանը ասաց Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Ինչ վերաբերում է IT ոլորտի ընկերություններին արտոնություններ տալու արդյունավետությանը, Հակոբ Արշակյանը շեշտեց, թե իր համոզմամբ՝ տեղին են ու արդարացված: Նախարարն անդրադարձավ նաև հայկական ռազմաարդյունաբերական արտադրանքին՝ նշելով, որառաջիկայում կակտիվացնեն արտաքին շուկաներ դուրս գալու մեր հնարավորությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը