22 08 2020

Պղնձաձուլարանի աշխատակիցները 3 օր անց բացեցին պղնձաձուլարանի մուտքը. Արեն Մկրտչյան

Պղնձաձուլարանի աշխատակիցները 3 օր անց բացեցին պղնձաձուլարանի մուտքը. Արեն Մկրտչյան

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները 3 օր շարունակ փակ էին պահում պղնձաձուլարանի մուտքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Աշխատակիցները բացեցին պղնձաձուլարանի մուտքը

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները 3 օր շարունակ փակ էին պահում պղնձաձուլարանի մուտքը։ Ընկերությունը սնանկության գործընթաց է անցնում, աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծվել էին ս.թ. հունվարին։ Ընկերության սեփականատերերին խնդրել էի գերծազուրկ դարձած 183 աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիր կնքել, մինչև հստակություն լինի պղնձաձուլարանի ճակատագրի հարցով։

Մայիսին կնքվեցին նոր պայմանագրեր։ Չնայած ձեռնարկությունն արտադրանք չի տալիս, եկամուտ չի ապահովում, արտադրական բլոկների 100 աշխատակիցներ ստանում են ամսական 70.000 դրամ աշխատավարձ՝ չհաճախելով աշխատանքի (ինչպես նշեցի, արտադրական պրոցեսը կասեցված է)։ Արդյունքում՝ մինչև տարեվերջ հիմնարկի սեփականատերը 56 մլն դրամ աշխատավարձ է վճարելու՝ ընդառաջելով ու հաշվի առնելով գործազուրկների սեցիալական ծանր վիճակը։

Մինչ այդ նախորդ տարվա դեկտեմբերին գործադրած հսկայական ջանքերի շնորհիվ աշխատակիցները ստացան 4 ամսվա աշխատավարձի պարտքից 3 ամսվանը (խնդիրն ընկերության հաշիվների վրա դրված կալանքներն էին)։

Այս անգամ աշխատակիցները պահանջում են հունվարին լուծված աշխատանքային պայմանագրերի վերջնահաշվարկը։ Կփորձեմ լուծում գտնել նաև այս հարցով։ Պայմանավորվել ենք պահպանել մշտական կապ։ Պղնձաձուլարանի մուտքը բաց է»,- գրել  է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ