Չինաստանը 15 տարվա ընթացքում Հայաստանում «Խելացի քաղաք» կառուցելու համար 10-15 մլրդ դոլար կներդնի: Համապատասխան համաձայնագիրը օգոստոսի 6-ին կնքվել է մի կողմից՝ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի, չինական շինարարական կորպորացիաների, Չինաստանի բանկերի եւ մյուս կողմից՝ Հայաստանի «ԱԴԿԱՐՍ» զարգացման եւ վերակառուցման գործակալության միջեւ:
«Խելացի քաղաքը» նոր սերնդի բնակավայր է, որի բոլոր համակարգերը կառավարվում են նորարարական տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են բնակչության կյանքի ամենաբարձր մակարդակը:
Մոտ 15 հազար բնակչությամբ հայ-չինական քաղաքում կստեղծվեն համատեղ ընկերություններ, որոնք կզբաղվեն գիտական նորարարություններով, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ, մասնավորապես՝ արհեստական ինտելեկտով, «խելացի» գյուղատնտեսության, բժշկության, տուրիզմի, բանկային համակարգի ձեւավորմամբ:
Քաղաքի նախագծման աշխատանքները կսկսվեն 2021 թվականին:
Ծրագիրն իրականացվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծի շրջանակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը