Պետք է վերանայենք մեր մոտեցումը․ հարկ հասկացությունը ընկավում է որպես բեռ: Մեր մոտեցումն այն է, որ դա ոչ թե բեռ է, այլ պահանջի իրավունք, որը վճարողը ձեռք է բերում այն ծառայությունների համար, որոնք պետական կամ համայնքի բյուջեն ենթադրվում է, որ օրենսդրությամբ պարտավորվել են մատուցել հանրությանը: Եթե այդ տեսակետից դիտարկվի, շատ ավելի ընկալելի կլինի երևույթը: Այս մաիսն լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Այս մոտեցումը պետք է չանտեսվի, մենք չենք հասել համայնքային կամ հանրային ծառայությունների այնպիսի որակի, որ կարող ենք համարել բավարարված: Չեք գտնի որևէ մեկին, որ համարի բավարարված իր բնակության միջավայրով, հետևաբար, ճանապարհը դրա դիմաց վճարելն է»,- ասաց նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը