24 06 2020

Այս վարկը ի վերջո ժողովուրդն է մարելու, վարկից աջակցելո՞ւ ենք նրանց. Մարուքյանը՝ փոխնախարարին



ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն Ազգայի ժոովի արտահերթ նիստին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդ վարկի շրջանակում նախատեսվում է իրենց աշխատանքը կորցրած, արտագնա աշխատանքի չմեկնողներին ինչ-որ ձևով ֆինանսական ուղղակի աջակցություն ցուցաբերել: «Ըստ էության, նրանց հաշվին վերցվող վարկից աջակցություն նախատեսվում է, քանի որ ի վերջո ՀՀ քաղաքացիներն են մարելու այդ վարկը»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ