08 06 2020

Կարող են լինել ժամանակավոր սահմանափակումներ․ Տիգրան Խաչատրյան



Հաշվի առնելով փաստը, որ մարդկանց կյանքերը առաջնային պահպանության անհրաժեշտություն ունեն, մենք եղել է ժամանակ, որ գնացել ենք նման սահմանափակումների: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Եթե մենք կարողանանք արագ արձագանքել այն կարգապահությանը, որ պահանջվում է այս իրավիճակից դուրս գալու համար,  կկարողանանք մեղմել թվերը, եթե դա առաջիկա շաբաթների ընթացքում հաջողությամբ հաղթահարենք, ապա ես հույս ունեմ, որ կարանտինի սցենարին վերադառնալու կարիք չի լինի: Բայց եթե դա պահանջի հանրային շահը, ապա ոչինչ չի բացառվում, կարող են լինել ժամանակավոր սահմանափակումներ»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ