04 06 2020

Հայաստանում արտադրվում է եգիպտացորենի յուղով դիմակներ․ Անի Ապրահամյան



Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ տարբեր ախտահանիչ սարքեր են պատրաստել, այդ թվում՝ եգիպտացորենի յուղով դիմակներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը։

«Այժմ աշխատում են տարբեր ֆիլտրների վրա բազալտի նանոթելիկներ, նանոմասնիկներ օգտագործելով: Այն էկոլոգիապես մաքուր է, այնպիսի նյութեր են ներառված, որոնցով փոքրիկների համար խաղալիքներ են պատրաստվում: Այն պիտանի է բազմակի օգտագործման համար: Դիմակը կարող ես օգտագործել, ախտահանել,  հետո նորից օգտագործել։ Ամեն դիմակը տպելու համար 8-9 ժամ պահանջվում է, այսինքն՝ ամեն օր ամենաշատը 3 հատ կարող ենք տպել։ Հայկական շուկայում նման դիմակներ դեռ չկան: Ոգևորելով երիտասարդ ինժեներին՝ ես առաջարկեցի, որ տարբեր երանգներով սարքի այդ դիմակները»,- նշեց Անի Ապրահամյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ