«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ նիստի ժամանակ պատգամավորներին ներկայացրեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նա հիշեցրեց, որ գործող օրենքի համաձայն՝ օրենքում 5 տարին մեկ անգամ պետք է փոփոխություն առաջարկվի, և 5 տարի առաջ կրկին ինքն է օրենքում փոփոխություններ առաջարկել:
«Հիշեցնեմ, որ այն ժամանակ դրամով ավանդների մասով գործող շեմը եղել է 5 մլն դրամ, որը դարձել է 10 մլն դրամ, իսկ արտարժույթի մասով եղել է 2.5 մլն, դարձել է 5 մլն: Հիմա մենք առաջարկում ենք, որպեսզի այդ 10 միլիոնը դառնա 16 միլիոն, իսկ 5 միլիոն արտարժույթով շեմը դառնա 7 միլիոն: Հիմա ժամանակն է, որ կարողանանք շեմերը բարձրացնել», - ասաց պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը